16:47 | 29.07.20 | Նորություններ | 2355

Chatfuel ստարտափի հիմնադիրը՝ TUMO Live-ի հյուր

Օգոստոսի 1-ին TUMO Live-ի շրջանակում Chatfuel ստարտափի հիմնադիր Դմիտրի Դումիկը կներկայացնի հաջողության իր պատմությունը, խորհուրդներ կտա հայկական ստարտափ համայնքին ու կպատասխանի հարցերին:

Ռուս ծրագրավորող Դմիտրի Դումիկի Chatfuel ստարտափն ունի 300 միլիոնից ավելի օգտատեր: Այն Facebook-ի Messenger-ով չատբոտի ծառայություններ է մատուցում Uber-ին, British Airways-ին, National Geographic-ին, Forbes-ին, Audi-ին ու NBA-ին:

Արդեն ստեղծված շուրջ 600 հազար բոտերը իրականացնում են մարքեթինգային արշավներ, տեղեկություններ են փոխանցում ու օգտատերին անհատական օգնություն են առաջարկում:

TUMO Live-ի լեզուն ռուսերենն է, սակայն հարցերը կարող են ուղղվել հայերեն, անգլերեն ու ռուսերեն լեզուներով: