12:30 | 29.07.20 | Նորություններ | 2240
2019թ. հունվարից մինչեւ 2020թ. ապրիլը կատարվել է սարքերն այնպիսի վնասատու ֆայլերով վարակելու 22 հազար փորձ, որոնց անվանումներում հիշատակվել է Netflix-ը։
Ամենից հաճախ որպես խայծ օգտագործվել են «Շատ տարօրինակ գործեր», «Վեդմակ», «Սեռական դաստիարակություն», «Նարնջագույնը՝ սեզոնի հիթ» սերիալները։
Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն, չարագործները հանրաճանաչ շոուների անվանումներն ավելացնում են գովազդային եւ վնասաբեր ծրագրեր, ինչպես նաեւ դրանք օգտագործում են ֆիշինգային գրոհների անցկացման համար։
Ընկերության գտած ֆայլերի թվում են տարբեր ֆունկցիոնալության տրոյական ծրագրեր, որոնք, օրինակ, թույլ են տալիս ջնջել կամ արգելափակել տվյալները, ինչպես նաեւ լրտեսման ծրագրեր, որոնց օգնությամբ կարելի է գողանալ օգտատերերի լուսանկարները եւ առցանց բանկինգի գաղտնաբառերը։
Բացի այդ, հայտնաբերվել է վնասաբեր եւ անցանկալի ծրագրային ապահովում, որն օգտագործում էր Ռուսաստանում հանրաճանաչ ծառայությունների եւ առցանց կինոթատրոնների՝ КиноПоиск HD-ի, Okko-ի, IVI-ի անվանումները:
«Օգտատերերն ավելի ու ավելի ակտիվ են յուրացնում հոսքային հեռարձակման ծառայությունները։ Համավարակի ժամանակաշրջանում առցանց կինոթատրոնների նկատմամբ հետաքրքրությունը հատկապես մեծ էր, քանի որ այդ ռեսուրսներից շատերը անվճար հասանելիություն էր տալիս մեծ քանակով ֆիլմերի եւ սերիալների։
Չարագործները ձգտում են օգուտ ստանալ նման հարթակների հանրաճանաչությունից։ Այդ պատճառով մենք ցանկանում են հիշեցնել, որ ավելի լավ է սերիալները եւ ֆիլմերը դիտել պաշտոնական հարթակներում»,- նշում են ընկերության փորձագետները։
Վնասաբեր ծրագրաշարի բախվելու ռիսկը նվազեցնելու համար փորձագետները խորհուրդ են տալիս հոսքային հեռարձակման ռեսուրսներ մտնել միայն պաշտոնական կայքերի կամ հավելվածների միջոցով, ֆայլեր չներբեռնել ոչ պաշտոնական ռեսուրսներից եւ տեղադրել հուսալի պաշտպանական լուծում, որը բազմակողմանի պաշտպանություն է տրամադրում բոլոր տիպի սարքերի համար։