16:47 | 18.06.20 | Նորություններ | 2752

Forbes. Robin ռոբոտը մուտք է գործում ամերիկյան շուկա

Forbes պարբերականն անդրադարձ է կատարել Expper Technologies հայկական ընկերության կողմից ստեղծված Robin սոցիալական ռոբոտին, նշելով, որ այն կարող է օգնել կորոնավիրուսով վարակված երեխաների բուժման գործընթացում:

«Robin-ն ունի 47 մատնաչափ հասակ եւ պատրաստված է վերամշակվող բիոպլաստիկից, որը կարող է հեշտությամբ ախտահանվել ուլտրամանուշակագույն լույսի օգնությամբ կամ այլ տարբերակներով՝ նվազեցնելով վիրուսների տարածման ռիսկը»:

Forbes-ը տեղեկացրել է, որ հուլիսի մեկից Ռոբինը ներկայացված կլինի Լոս Անջելեսի կլինիկաներից մեկում: Նշվում է, որ Expper Technologies-ը մտադիր է այս տարվա ընթացքում ապահովել Ռոբինի ներկայությունը Կալիֆոռնիայի խոշոր հիվանդանոցներում եւ ատամնաբուժական կլինիկաներում՝ ամսական բաժանորդագրությամբ: