15:31 | 18.06.20 | Նորություններ | 16212

BeeFree`Beeline-ը հաճախորդներին անսահմանափակ շփման ազատություն է առաջարկում

Հայաստանում Beeline-ը գործարկել է նոր «BeeFree» սակագնային փաթեթների շարք:

Այն նախատեսված է ակտիվ եւ ժամանակակից մարդկանց համար, ովքեր գնահատում են իրենց ազատությունը եւ ձգտում են միշտ կապի մեջ լինել իրենց մտերիմների հետ:

Փաթեթները մշակվել են այնպես, որպեսզի բաժանորդները, ինտերնետի զգալի ծավալներ ստանալուց բացի, անվճար օգտվեն սոցիալական ցանցերից եւ որոշայլ հավելվածներից.այսպես նրանք կարող են վայելել շփումը առանց Wi-Fi փնտրելու:

Մասնավորապես, հասանելի են «BeeFree 1900», «BeeFree 2900», «BeeFree 4900» եւ մարզային «BeeFreeRegional» սակագնային փաթեթները: Մինիմալ փաթեթը ներառում է Viber, WhatsApp, Messenger, Zangi, Telegram, BeeTV, Zoom հավելվածներից անսահմանափակ օգտվելու հնարավորություն, իսկ առավելագույն փաթեթը արդեն նաեւYouTube (մինչեւ սեպտեմբերի 30-ը), TikTok,Instagram, Facebook, Snapchat, VK, Odnoklassniki, YandexMusic, Deezer, AppleMusic, Netflix, GoogleMaps, YandexMaps հավելվածները:

«Այսօրվա պահանջն է մշտապես կապի մեջ լինելը: Մենք ցանկանում ենք, որ մեր հաճախորդները կաշկանդված չլինեն իրենց հետաքրքրությունների եւ շփման մեջ, ու ստիպված չլինեն հաշվեկշիռ ստուգել իրենց ընկերների հետ որեւէ բանով կիսվելուց առաջ: Վստահ եմ, որ երաժշտական եւ սթրիմինգային հավելվածների տարիֆիկացման վերացումը հաճելի լրացում կլինի փաթեթներին», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ բոլոր փաթեթներում ներառված են դեպի հայաստանյան եւ արտասահմանյան ցանցեր զանգեր կատարելու եւ կարճ հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն: Անցումը փաթեթներին անվճար է եւ հեշտությամբ իրականացվում է MyBeelineArmeniaհավելվածով, որտեղ նաեւ կարելի է տեսնել փաթեթի մնացորդը եւ հաշվի վերծանումը:

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի եւ սպասարկման գրասենյակում։