12:00 | 18.06.20 | Նորություններ | 1708

Google Meet-ն արդեն հասանելի է Gmail-ի մոբայլ տարբերակում

Տեսազանգերի Google Meet ծառայությունը, որն անցած ամիս դարձավ անվճար, արդեն հասանելի է Gmail-ի Android եւ iOS սարքերով օգտագործման համար:

Առաջիկա օրերին Gmail-ի բոլոր օգտատերերը կստանան ծառայությանը հասանելիություն՝ սմարթֆոնից, իսկ ծրագրված հանդիպումները կավելանան Google Calender-ում:

Նշենք, որ Google Meet-ում տեսազանգերին կարող են միանալ միայն Google-ի օգտահաշիվ ունեցողները: Ծառայության միջոցով կարելի է տեսազանգեր կատարել՝ մինչեւ 100 մարդու մասնակցությամբ: