16:41 | 17.06.20 | Նորություններ | 2207

Lenovo-ն ստեղծել է աշխարհում առաջին 5G նոթբուքը

Lenovo ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին նոթբուքը, որը կարող է միանալ 5G ցանցին:

The Verge-ի փոխանցմամբ, նոթբուքն աշխատում է Qualcomm X55 5G մոդեմով եւ Snapdragon 8cx պրոցեսորով: Սարքը մեկ լիցքավորմամբ կարող է աշխատել մինչեւ 24 ժամ:

Նոթբուքն աշխատում է Windows 10 Pro օպերացիոն համակարգով: Այն ունի 14 դյույմ անկյունագծով էկրան, 8 ԳԲ օպերատիվ հիշողություն, 256 ԳԲ SSD քարտ:

ԱՄՆ-ում Lenovo-ի նոթբուքը շուկայում կհայտնվի Flex 5G անունով եւ կվաճառվի բացառիկ իրավունքով՝ Verizon ընկերության կողմից: Սարքը կարժենա $1400: Ավելի ուշ այն կհայտնվի նաեւ բրիտանական, շվեյցարական եւ չինական շուկաներում: