13:32 | 18.06.20 | Նորություններ | 2264

    Amazon-ը կլուծի սոցիալական հեռավորություն պահելու հարցը՝ ԱԲ լուծման միջոցով

    Amazon-ը հայտարարել է, որ գործարկում է նոր համակարգ, որը արհեստական բանականության տեխնոլոգիայի միջոցով կապահովի սոցիալական հեռավորություն՝ իր գրասենյակներում եւ պահեստներում:

    Այս քայլի պատճառը կորոնավիրուսի համավարակի մասսայական բռնկումներն էին ընկերության տասնյակ պահեստներում, ինչը մտահոգություններ էր առաջացրել աշխատակիցների շրջանում:

    Distance assistant համակարգը ընկերության տարածքներում կիրականացնի տեսանկարահանում: Այն թույլ է տալիս պարզել, թե որ վայրերում են հատկապես մարդկային մեծ կուտակումներ, եւ թե արդյոք մարդիկ միմյանցից երկու մետր հեռավորության վրա են գտնվում:

    Սոցիալական հեռավորություն պահող աշխատակիցները էկրանին կերեւան կանաչ շրջանակի մեջ, իսկ դրանք խախտողները՝ կարմիր: