17:31 | 11.06.20 | Նորություններ | 2494

    Xiaomi-ն ներկայացրել է Mi Band 5 ֆիթնես թեւնոցը

    Xiaomi ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է Mi Band 5 ֆիթնես թեւնոցը, որն ունի 1,2 դյույմանոց AMOLED գունավոր էկրան:

    Սարքն ունի մագնիսական լիցքավորման հնարավորություն, սպորտային 11 նոր ռեժիմներ, ինչպես նաեւ կանանց առողջության հատուկ ռեժիմ:

     
    Xiaomi-ում նշել են, որ Mi Band 5-ում բարելավվել են մի շարք գործառույթներ, այդ թվում՝ քնի մոնիտորինգի համակարգը:

    Սարքը վաճառքի կհանվի Չինաստանում՝ հունիսի18-ին: Միջազգային շուկայում այն կհայտնվի ավելի ուշ: Mi Band 5-ի արժեքը կտատանվի 27-32 դոլարի սահմանում՝ կախված ֆունկցիաներից: