12:43 | 11.06.20 | Նորություններ | 2076

Y Combinator-ի գործադիր տնօրենը փոխարինում է Ալեքսիս Օհանյանին՝ Reddit-ի տնօրենների խորհրդում

Y Combinator-ի գլխավոր գործադիր տնօրեն եւ գործընկեր Մայքլ Սեյբելը միացել է Reddit-ի տնօրենների խորհրդին, զբաղեցնելով ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի տեղը: Վերջինս անցած շաբաթ հայտարարեց, որ հեռանում է Reddit-ի տնօրենների խորհրդից՝ կոչ անելով իր փոխարեն ընտրել սեւամորթ թեկնածուի:

Սեյբելը Y Combinator-ի առաջին սեւամորթ գործընկերն է, ով ավելի ուշ դարձավ հիմնադրամի ղեկավար: Նա հիմնադրել է ուղիղ հեռարձակումների Justin.tv (ներկայում՝ Twitch) ծառայությունը եւ Socialcam հավելվածը:


Հիշեցնենք, որ Օհանյանը հեռացել էր տնօրենների խորհրդից՝ ԱՄՆ-ում ռասիզմի դեմ ընթացող ցույցերի ֆոնին:

«Սա իսկապես հեշտ որոշում չէր: Ես մտածում էի, թե ինչ կարող եմ անել, բացի սոցիալական ցանցերում գրառում կատարելը կամ նվիրատվությունները: Մեզ այսօր, ավելի քան երբեւէ բազմազանություն է հարկավոր բիզնեսի ամենաբարձր օղակներում: Հենց հասկացա, թե ինչու է դա ինձ պետք, որոշում կայացնելը բավական հեշտ դարձավ»,- նշել էր նա: