15:22 | 31.03.20 | Նորություններ | 167216

Վիվա-ՄՏՍ-ի կանխավճարային քարտեր՝ «Պրես Ստենդ»-ի բոլոր կրպակներում

 Վիվա-ՄՏՍ-ի կանխավճարային քարտերը հասանելի են «ՊրեսՍտենդ»-ի բոլոր կրպակներում: Քարտի հետ տրամադրվում է 200 ՄԲ ինտերնետ:

Գնված քարտի հաշվեկշիռը առնվազն 2800 դրամ լիցքավորելու դեպքում կակտիվանան «Y» սակագնային պլանով տրամադրվող փաթեթները՝ 30 օր օգտվելու հնարավորությամբ:

Անսահմանափակ «Zoom», «Skype», «Viber», «WhatsApp», «Instagram»,
«Facebook», «Messenger», «Zangi», «Telegram», «Snapchat»
5 ԳԲ ինտերնետ
400 րոպե ցանցի ներսում, դեպի ՀՀցանցեր, Արցախիցանցեր, ԱՄՆ, Կանադա եւ ՄՏՍՌուսաստան
300 SMS դեպի ՀՀ ցանցեր

Ակտիվացման կոդն է՝ *208*2800#

Ցանկության դեպքում կարելիէ նաեւ անցում կատարել «X» եւ «Z» կանխավճարային սակագնային պլաններին՝ հավաքելով համապատասխանաբար *208*5000*1# կամ *208*1800*1#: Այնուհետեւ անհրաժեշտ է լիցքավորել հաշիվը առնվազն 5000 դրամով «X» կանխավճարային սակագնային պլանի համար, կամ 1800 դրամով՝ «Z» կանխավճարային սակագնային պլանի համար:

Քարտը գնելիս անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր կամ նույնականացման քարտ:
Քարտի գինը՝ 400 դրամ:

Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ավարտից հետո, «ՄՏՍ Հայաստան»ՓԲԸ-ի գրավոր կամ հեռախոսազանգի միջոցով ծանուցման հիման վրա՝ այս եղանակով կանխավճարային քարտ ձեռք բերած բաժանորդները պետք է ներկայանան ընկերության սպասարկման կենտրոններից որեւէ մեկը՝ սահմանված ընթացակարգով բաժանորդագրության պայմանագիր կնքելու համար: