11:43 | 31.03.20 | Նորություններ | 79756

Կորոնավիրուսի պատճառով Skype-ից օրական ավելի քան 40 միլիոն մարդ է օգտվում

Ողջ աշխարհում այս ամիս առավել ակտիվ են սկսել օգտագործվել Skype-ի ձայնային եւ տեսազանգի գործառույթները՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Թարմացված ցուցանիշները ներկայացրել է Microsoft-ը, որին պատկանում է Skype-ը:

«Skype-ը սկսել են ավելի հաճախ օգտագործել: Ամեն օր դրանից օգտվում է 40 միլիոն մարդ, ինչը 70%-ով ավելին է, քան փետրվարին: Փետրվարի համեմատ նաեւ 220% աճ ենք գրանցել՝ Skype-ից Skype զանգերի տեւողության ցուցանիշում»,- հավելել են ընկերությունում: