18:18 | 30.03.20 | Նորություններ | 246661
Արդեն մեկ շաբաթից ավել է, որ մեկնարկել է Ucom ընկերության եւ ԿԳՄՍ նախարարության համագործակցությամբ հեռավար դասերը։ Հեռավար ուսուցումը արդեն հասանելի է Հայաստանի ողջ տարածքում Ucom-ի uMediaroom բջջային հավելվածի միջոցով։
Այսօրվանից բջջային հավելվածի հեռուստաալիքների ցանկում ավելացել են 12 հեռուստաալիքներ՝ յուրաքանչյուր դասարանի համար առանձին ալիք, որոնցով հեռարձակվում են ԿԳՄՍ նախարարության կողմից պատրաստվող հեռավար դասընթացները։ Առարկայի անվանումը, ինչպես նաեւ դասարանը նշված է տեսանյութի վերնագրում: Դասերը հեռարձակվում են live ռեժիմով, օգտվողները կարող են մինչեւ 3 օր ժամանակահատվածով օգտագործել Catch Up հնարավորությունը եւ դիտել հաղորդումները օրվա հարմար ժամին։
Նշենք, որ Ucom շարժական հեռախոսակապի բոլոր բաժանորդները uMediaroom հավելվածի միջոցով տեսանյութեր դիտելիս չեն վճարում ծախսված ինտերնետ ծավալի համար, այսինքն կարող են դիտել հաղորդումները ցանկացած վայրում:
Ucom Universal եւ uMix փաթեթների բաժանորդները կարող են դիտել uMediaroom-ը առանց ամսավճարի, մյուս բոլոր՝ այդ թվում այլ օպերատորների բաժանորդները կարող են ներբեռնել uMediaroom հավելվածը Google Play-ից եւ App Store-ից եւ մեկ ամիս դիտել ալիքները անվճար։
Նույն տեսանյութերը տեղադրվում են Ucom-ի uTV-ի տեսավարձույթի (VoD) «Հեռավար ուսուցում» բաժնում՝ դասակարգված ըստ դասարանի, ամսաթվի եւ առարկայի:
«Ucom ընկերությունը իր գործունեության ամբողջ ընթացքում միշտ կարեւորել է որակյալ կրթության հասանելիության ապահովումը ՀՀ բոլոր մարզերում, որը հավասար զարգացման հնարավորություն է տալիս աճող սերնդին։ Այդ է պատճառը, որ արտակարգ դրության իրավիճակում մեր մասնագետները անընդհատ փորձում են հեռավար կրթության առավել ընդգրկուն լուծումներ առաջարկել մեր երկրի բոլոր քաղաքացիների համար,- նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։