10:23 | 16.03.20 | Նորություններ | 1451

Apple-ի խանութները ժամանակավորապես փակ են. պատճառը կորոնավիրուսն է

Apple ընկերությունը որոշում է կայացրել փակել իր բոլոր օֆլայն խանութները՝ մինչեւ մարտի 27-ը:

Բացառություն են կազմում Չինաստանում, Հոնկոնգում, Մակաոյում եւ Թայվանում գործող խանութները, ասված է ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ:


Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկն աշխատակիցներին եւ սպառողներին ուղղված ուղերձում նշել է, որ որոշ ժամանակ առաջ Չինաստանում կորոնավիրուսի համաճարակի բռնկման ընթացքում ընկերության խանութների փակումն ունեցավ դրական ազդեցություն՝ սոցիալական շփումները նվազագույնի հասցնելու եւ վարակի տարածումը կանխելու առումով:

Փակված խանութների աշխատակիցները կշարունակեն աշխատավարձ ստանալ, իսկ ընկերության արտադրանքը հնարավոր կլինի ձեռք բերել առցանց խանութից:


Apple-ն ամբողջ աշխարհում ունի շուրջ 460 խանութ, որոնց մոտ կեսը գտնվում է ԱՄՆ-ում: