16:28 | 27.02.20 | Նորություններ | 3168

2019թ. iPhone-ներն ամենաշատն են վաճառվել աշխարհում

iPhone XR-ը ճանաչվել է 2019թ. ընթացքում աշխարհում ամենաշատ վաճառված սմարթֆոնը, հայտնում է MacRumors-ը՝ վկայակոչելով Omdia հետազոտական ընկերության տվյալները:

Անցած տարի Apple-ը վաճառել է iPhone XR-ի շուրջ 46.3 միլիոն օրինակ:

Երկրորդ տեղում Apple-ի մեկ այլ մոդել է՝ iPhone 11-ը՝ 37.3 միլիոն վաճառված օրինակով: Նրանց հաջորդում են Samsung Galaxy A10-ը (30,3 մլն), А50-ը (24,2 մլն) եւ А20-ը (19,2 մլն):

Լավագույն տասնյակում են հայտնվել նաեւ iPhone 11 Pro Max-ը, iPhone 11 Pro-ն, iPhone 8-ը, ինչպես նաեւ Redmi Note 7-ը եւ Samsung Galaxy J2 Core-ը: