17:21 | 03.02.20 | Նորություններ | 2604

Apple-ը ժամանակավորապես փակել է Չինաստանում իր գրասենյակներն ու խանութները

Apple-ը մինչեւ փետրվարի 9-ը փակել է Չինաստանում իր բոլոր գրասենյակներն ու խանութները՝ կապված կորոնավիրուսի համաճարակի հետ:

Ընկերությունը խոստացել է հետեւել իրադարձությունների զարգացմանը եւ որքան հնարավոր է արագ վերականգնել Չինաստանում իր գործունեությունը: Միաժամանակ, Apple-ի օնլայն ծանութը կշարունակի աշխատել:

Հունվարի 30-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Չինաստանում կորոնավիրուսի բռնկումը ճանաչեց միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ: