13:54 | 10.02.20 | Նորություններ | 9223

Տիգրան Ավինյան. Թվայնացման գործընթացը մեծ թափով առաջ է գնում

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը եւ Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան այսօր Երեւանում քննարկել են թվայնացման, էլեկտրոնային արդարադատության, կիբեռանվտանգության ոլորտներում համագործակցության հնարավորությունները:

Կողմերը խոսել են նաեւ արհեստական բանականությանը վերաբերող հարցերի մասին՝ մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում:

Տիգրան Ավինյանն անդրադարձել է անցած տարի մեկնարկած Հայաստան-ԵԽ 2019-2022թթ. գործողությունների ծրագրին:

Նա հավելել է, որ թվայնացման գործընթացը մեծ թափով առաջ է գնում եւ կարեւորել է համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը: