12:41 | 28.11.19 | Նորություններ | 7990

Beeline-ի 033 կոդով նոր հեռախոսահամարները հասանելի են առցանց գնման համար

Beeline-ը հայտարարում է 033 կոդով հեռախոսահամարների վաճառքի նոր փուլի մեկնարկի մասին։

033 կոդով մի շարք նոր համարներ արդեն հասանելի են number.beeline.am կայքում։ 033 կոդով հեռախոսահամար կարելի է պատվիրել միանալով «Սմարթ» փաթեթներից որեւէ մեկին։

«Beeline-ը շարունակում է Հայաստանում զարգացնել առցանց վաճառքի ուղիները։ Մեր կայքի միջոցով բաժանորդները հեշտությամբ կարող են գնել իրենց նախընտրած հեռախոսահամարը, եւ այն կառաքվի գնորդի նշած հասցեով։ Բացի այդ, միանալով «Սմարթ» սակագնային փաթեթին, հաճախորդները կստանան մեր ծառայություններից օգտվելու պարզ ու շահավետ հնարավորություն»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am եւ number.beeline.am կայքերում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի եւ սպասարկմանգրասենյակում։