17:23 | 27.11.19 | Նորություններ | 2090

Xiaomi-ն մանկական սմարթ ժամացույց է ներկայացրել

Չինական Xiaomi ընկերությունը ներկայացրել է երեխաների համար նախատեսված սմարթ ժամացույց:

MiTu children’s watch 2S-ն արժե $28: Ժամացույցն օժտված է XiaoAl ձայնային օգնականով, որը կկատարի երեխայի հրահանգները:

Դասերի ժամանակ սարքը միայն ցույց է տալիս ժամանակը եւ թույլ է տալիս հաղորդագրություն ուղարկել: Առանց հավելյալ լիցքավորման՝ ժամացույցը կարող է ծառայել շուրջ մեկ շաբաթ: