12:05 | 28.11.19 | Նորություններ | 1994

    Նոր մատչելի հեռուստացույց Xiaomi-ից

    Xiaomi ընկերությունը ներկայացրել է Xiaomi Mi TV 4X հեռուստացույցը, որը վաճառքում կհայտնվի դեկտեմբերի 2-ին:

    Սարքն ունի 55 դյույմ անկյունագիծ, 4K էկրան:

     

    Այն կաշխատի Android TV նորագույն օպերացիոն համակարգով, իսկ Vivid Picture Engine համակարգը թույլ կտա ավտոմատ կառավարել էկրանի գույները:

    Xiaomi Mi TV 4X 2020 Edition-ը շուկա կմտնի «4K բոլորի համար» կարգախոսով, եւ կարժենա $489: Վաճառքները նախ կմեկնարկեն Հնդկաստանում, ապա ամբողջ աշխարհում: