14:15 | 07.11.19 | Նորություններ | 10654

«Ռոստելեկոմը» ներկայացնում է In-Class անգլերենի ուսուցողական տեսանյութերը

Նոյեմբերի 7-ից «Ռոստելեկոմ»-ը, համագործակցելով New Way ուսումնական կենտրոնի հետ, պաշտոնապես ներկայացնում է նոր՝ անգլերենի In-Class ուսուցողական տեսանյութերի շարքը՝ նախատեսված ընկերության Սմարթ հեռուստատեսության բաժանորդների համար:

In-Class հավաքածուի միջոցով «Ռոստելեկոմ»-ի բոլոր բաժանորդները հնարավորություն են ստանում առանց որեւէ վճարի սովորելու եւ բարելավելու իրենց անգլերեն լեզվի իմացությունը։

«In-Class տեսանյութերը հասանելի են «Ռոստելեկոմ»-ի Սմարթ հեռուստատեսության Ֆիլմադարանի հատուկ բաժնում, ինչը հնարավորություն կընձեռի յուրաքանչյուրին ինչպես Երեւանում, այնպես էլ ՀՀ մարզերում օգտվելու որակյալ բովանդակության ծառայությունից։

Ուսուցողական հոլովակները պատրաստվել եւ մշակվել են New Way ուսումնական կենտրոնի որակավորված մասնագետների կողմից՝ անգլերենի ուսուցման ESL (English as a Second Language) եւ EFL (English as a Foreign Language) համակարգերի ստանդարտներին համապատասխան»,- ասված է հաղորդագրությունում:

Ներկայացված տեսանյութերը հայալեզու են. նախատեսվում է նաեւ ընդլայնել In-Class ծառայության միջոցով տրամադրվող բովանդակության ծավալները՝ պարբերաբար ավելացնելով տեսանյութերի քանակն ու ներառելով այլ բաժիններ ու թեմաներ։

«Սա նոր ուղղություն է, որը մենք զարգացնում ենք՝ հասանելի դարձնելով մեր բաժանորդների համար կրթական բովանդակություն Սմարթ հեռուստատեսության միջոցով։ Յուրաքանչյուրը կարող է օգտվել այս ուսուցողական նյութերից, զբաղվել ինքնակրթությամբ եւ զարգացնել մեր օրերում այդքան կարեւոր հմտությունները»,- նշել է Ռոստելեկոմ Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։  

Հոլովակները «Ռոստելեկոմ»-ի բոլոր բաժանորդների համար բաց են օգտագործման համար եւ մատչելի կիրառության մեջ։