17:09 | 06.11.19 | Նորություններ | 5269

Beeline-ի գրասենյակներում սմարթֆոն գնելիս հնարավոր կլինի ձեռք բերել 033 կոդով հեռախոսահամար

Beeline-ը հայտարարում է նոր ակցիայի մեկնարկի մասին։

Այժմ հաճախորդները՝ ձեռք բերելով իրենց դուր եկած սմարթֆոնը եւ բաժանորդագրվելով «Սմարթ» սակագնային փաթեթին, հնարավորություն կունենան ձեռք բերել 033 կոդով՝ այդ թվում «գեղեցիկ» հեռախոսահամար։

Գեղեցիկ՝ արծաթ, ոսկի, պլատին համարներ ընտրելու դեպքում համարի արժեքը կարելի է մարել տարաժամկետ վճարման պայմանով սմարթֆոնի հետ միասին:

«Հաշվի առնելով մեր հաճախորդների կարծիքները եւ դիմումները, Beeline-ը կրկին հնարավորություն է տալիս գնել 033 կոդով հեռախոսահամարներ։ Իսկ գնումներն ավելի հաճելի դարձնելու համար, ստեղծել ենք մատչելի պայմաններ՝ անտոկոս ապառիկ սմարթֆոնների եւ գեղեցիկ հեռախոսահամարների համար»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: