12:00 | 05.11.19 | Նորություններ | 1825

ArmSec կիբեռանվտանգության կոնֆերանսը՝ նոյեմբերի 23-ին

Նոյեմբերի 23-ին Երեւանում տեղի կունենա կիբեռանվտանգությանը նվիրված ArmSec ամենամյա կոնֆերանսը։

Համաժողովի շրջանակում ելույթ կունենան Հայաստանի կիբեռանվտանգության եւ հարակից ոլորտների առաջատար մասնագետները։

Կոնֆերանսի ընթացքում նախատեսվում է կազմակերպել թեմատիկ զեկույցներ եւ քննարկումներ, որոնք կիբեռանվտանգության տեսանկյունից արդիական են աշխարհում եւ, մասնավորապես, Հայաստանում։

Կազմակերպիչների խոսքով, կոնֆերանսի նպատակներից է նաեւ տեղեկատվական անվտանգությամբ զբաղվող մասնագետների համայնքի ամրապնդումը։

ArmSec կոնֆերանսի կազմակերպիչներն են ArmSec հիմնադրամը, OWASP Armenia թիմը։ Կազմակերպիչների թիմը բաց է տարբեր ձեւաչափերում համագործակցության համար: Մանրամասները հասանելի են այստեղ: