16:44 | 04.11.19 | Նորություններ | 9439

uGo շարժական ինտերնետի բաժանորդները ամեն ամսվա 20-ին հավելյալ ինտերնետ կստանան

Ucom ընկերության շարժական ինտերնետի uGo սակագնային պլանների առկա եւ նոր բաժանորդներն այսուհետ հավելյալ գիգաբայթեր կստանան յուրաքանչյուր ամսվա 20-ին՝ անկախ համաձայնագիր ունենալու հանգամանքից։

Մասնավորապես uGo 5500, uGo 7500 եւ uGo 12500 սակագնային պլանների բաժանորդներն ի լրումն սակագնային պլանով նախատեսված գերարագ ինտերնետի 40 ԳԲ, 70 ԳԲ եւ 100 ԳԲ ծավալի յուրաքանչյուր ամսվա 20-ին կստանան եւս 30 ԳԲ գերարագ ինտերնետի ծավալ։ uGo 3500 սակագնային պլանի բաժանորդներն ի լրումն ստանդարտ 15 ԳԲ-ի կստանան եւս 15 ԳԲ գերարագ ինտերնետ։ Իսկ մարզային uGo 2500 սակագնային պլանի առկա եւ նոր բաժանորդները կվայելեն լրացուցիչ 10 ԳԲ՝ արդյունքում ունենալով 20 ԳԲ ընդհանուր ծավալ յուրաքանչյուր ամսվա ընթացքում։

«Մենք մշտապես վերանայում ենք մեր առկա առաջարկները, որպեսզի Ucom-ի առկա ու նոր բաժանորդները կարողանան իրենց պահանջներին համապատասխան օպտիմալ լուծում ստանալ։ Այսուհետ շարժական ինտերնետի uGo սակագնային պլանների բաժանորդները կարող են չմտահոգվել ամսվա վերջում ինտերնետի ծավալի սպառման մասին, քանի որ յուրաքանչյուր ամսվա 20-ին կստանան լրացուցիչ գիգաբայթեր մինչեւ հաջորդ ամսվա սկիզբն օգտագործելու համար»,- նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Վերանայվել են նաեւ uGo շարժական ինտերնետի փաթեթների արժեքները եւ այսուհետ գերարագ ինտերնետի 5 ԳԲ փաթեթն ակտիվացնելու համար բաժանորդները կվճարեն 1500 դրամ նախկին 2000 դրամի փոխարեն, իսկ 10 ԳԲ գերարագ ինտերնետի փաթեթի արժեքը կկազմի 2000 դրամ նախկին 3000 դրամի փոխարեն։