10:53 | 06.10.19 | Նորություններ | 8998

Ucom-ը՝ WCIT2019-ի եւ 15-րդ DigiTec2019-ի հովանավոր

Ucom ընկերությունը Հայաստանում տեխնոլոգիական աշնան երկու ամենակարեւոր իրադարձությունների՝ WCIT2019-ի տեխնիկական եւ հոբելյանական DigiTec2019-ի պլատինե հովանավորն է։

Այս տարի հոկտեմբերի 6-9 երկու իրադարձությունները զուգահեռաբար կանցկացվեն՝ միավորելով 70-ից ավելի երկրից ժամանած 2000-ից ավելի մասնակիցների՝ տեխնոլոգիական ոլորտի առաջատարների, գործադիր տնօրենների, ներդրողների, հանրաճանաչ բանախոսների, քաղաքականություն սահմանողների, պետական պաշտոնյաների, գիտնականների, տեխնոլոգների, ստարտափերների։

Տեխնոլոգիական հայության համար տոնը՝ DigiTec2019-ը 15-րդ անգամ հնարավորություն կընձեռի ՏՀՏ ոլորտի առաջամարտիկներին ու ստարտափերին ներկայանալու իրենց նորարարական լուծումներով ու գաղափարներով։

«Ես ուրախ եմ, որ Հայաստանում տեխնոլոգիական թեժ աշուն է եւ որ Հայաստանը աշխարհի տեխնոլոգիական քարտեզի կենտրոնում կարող է լինել ոչ միայն երկու ամենակարեւոր իրադարձությունների անցկացման ժամանակ, այլեւ դրանից հետո։ Ucom ընկերությունը շատ լուրջ ներդրում է ունեցել երկու միջոցառումների կայացման եւ անցկացման գործում։ Մենք միշտ ձգտել ենք իրականացնել անհնարինը, եւ այսօր վստահորեն կարող եմ պնդել, որ «երկու երնեկ մի տեղ» լինում է։ Այս երկու առիթներն անպայման պետք է օգտագործել միջազգային կառույցների եւ առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ գործակցությունը խթանելու, հայկական ՏՏ ոլորտի կարողությունները ներկայացնելու եւ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար», - ասել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

DigiTec2019-ին Ucom-ի տաղավարի այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու ընկերության լավագույն թվային պրոդուկտներին, որոնցից շատերն արդեն լայն տարածում են ստացել օգտատերերի շրջանում եւ մշտապես թարմացվում են հետադարձ կապի միջոցով ձեռքբերված նկատառումներից ելնելով։

Ucom-ի տաղավարում այցելուները մանրամասն կծանոթանան uDoctor հեռաբժշկության հավելվածի, uKid խելացի ժամացույցի, uFleet ավտոպարկի կառավարման լուծման, uMediaroom հեռուստատեսության հնարավորություններին։ uPay վիրտուալ դրամապանակի օգտատերերը գոհ կմնան հավելվածի բազմաթիվ առավելություններից, որոնք նույնպես մշտապես թարմացվում են։ Ներկայացված կլինեն նաեւ Ucom հավելվածի ընդլայնված հնարավորությունները, Calix Gigacenter սարքավորման պրեմիում WiFi առավելությունները, ինչպես նաեւ առաջին անգամ հանրությանը կներկայացվի 4K բարձրագույն որակի տեսաշար ցուցադրող հեռուստատեսային պորտալը։