17:00 | 04.10.19 | Նորություններ | 1781

Հայտնի են ClimateLaunchpad 2019 ստարտափ մրցույթի հաղթողները

Այսօր ամփոփվել է Global.am ընկերության կազմակերպած ClimateLaunchpad Հայաստան 2019 ստարտափ բիզնես գաղափարների մրցույթի ազգային եզրափակիչ փուլը։

Ընտրված 8 թիմերը ներկայացրել են իրենց բիզնես գաղափարները ժյուրիին, որի անդամներն էին Գեւորգ Պողոսյանը (Crowdfunding Formula Co-founder), Գրիգոր Հովհաննիսյանը (Director, Business Angel Network of Armenia) եւ Աննա Գեւորգյանը (Co-founder, Angel Investor Club of Armenia):

Հաղթող բիզնես նախագծերն էին՝ առաջին մրցանակ՝ «Engeneering Salution Labaratories», երկրորդ մրցանակ՝ «Biohydrogen Generation from Wastes» եւ երրորդ մրցանակ՝ «Innovative Solutions for Sustainable Development of Communities»։

Հաղթողներն Ամստերդամում նոյեմբերի 14-15-ը կմասնակցեն Global Grand Final-ին: Եզրափակիչ փուլի լավագույն 3 ստարտափ գաղափարները կստանան համապատասխանաբար €10,000, €5,000 եւ €2,500 մրցանակներ, իսկ ամենահետաքրքիր 10 ստարտափները հնարավորություն կունենան մասնակցելու Climate-KIC-ի աքսելերացիոն ծրագրին:

Ծրագրի առաքելությունն է մաքուր տեխնոլոգիաների ոլորտի գաղափարները վերածել հաջող բիզնես նախագծերի՝ խթանելով տնտեսական աճը եւ նորարարության ներուժը: ClimateLaunchpad-ն իրականացվում է աշխարհի ավելի քան 50 երկրում։