16:04 | 04.10.19 | Նորություններ | 5393

Fuckup Nights Armenia-ի հերթական միջոցառումը՝ հոկտեմբերի 7-ին

Հոկտեմբերի 7-ին Երեւանում կկայանա Fuckup Nights Armenia միջոցառումների շարքի հերթական հանդիպումը՝ WCIT 2019-ի շրջանակներում:

Միջոցառման շրջանակում տեխնոլոգիական ֆուտուրիստ եւ խոսնակ Ջեյմի Մետցլը, կրիպտո առաջնորդ Հենրի Արսլանյանը, Wakie-ի հիմնադիր Թաթուլ Աճեմյանը, ծրագրավորող Արմեն Մկրտչյանը կպատմեն իրենց ձախողումների պատմությունները:

Fuckup Nights-ը բիզնես և մասնագիտական ձախողումներին նվիրված գլոբալ շարժում է, որը գործում է ավելի քան 300 քաղաքներում և 100 երկրներում: Failure Institute-ը Fuckup Nights-ի վերլուծական ճյուղն է, որն ուսումնասիրում է տարբեր երկրներում բիզնեսի և ստարտափների ձախողումների պատճառները։