Taiwan Excellence-ը կմասնակցի Երեւանում հոկտեմբերի 6-9-ը կայանալիք WCIT 2019 համաժողովին՝ ներկայացնելու Թայվանի հեղափոխական նորարարությունն ու տեխնոլոգիան:
Թայվանի ամենամեծ ներկայացվածությունը համաժողովին ապահովելու են Taiwan Excellence եւ Smart Taiwan տաղավարները, որոնց միացել են Թայվանի արտաքին առեւտրի զարգացման խորհուրդը (TAITRA) եւ Թայպեյի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի միությունը (CISA)-ը:
Պաշտոնական միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10:00-ին, Smart Taiwan տաղավարում:
Միջոցառմանը ներկա կլինեն Թայվանի տնտեսական հարցերի փոխնախարար Չուան-նենգ Լինը, Թայվանի արտաքին առեւտրի զարգացման խորհրդի (TAITRA) նախագահ Ջեյմս Հուանգը, Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) եւ Թայպեյի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի միության (CISA) նախագահ Իվոն Չուին, Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) գլխավոր քարտուղար Ջիմ Պոյզանթը եւ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ եւ WCIT 2019-ի կազմակերպչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանը:
Թայվանը հայտնի է տեղեկատվական եւ հաղորդակցական արդյունաբերության ոլորտում որպես հիմնական դերակատար: WCIT 2019-ի շրջանակում ուշադրության կենտրոնում կլինի ներկայացվող նորարար ու մրցանակակիր արտադրանքը:
Taiwan Excellence եւ Smart Taiwan տաղավարներում կներկայացվի 20 հանրահայտ ապրանքանիշ: Դրանց թվում է՝ CyberLink-ի խաչաձեւ հարթակի տեխնոլոգիայով աշխատող աշխարհում առաջատար AI դեմքի ճանաչման հարթակը, որը MegaFace մարտահրավերի եւ NIST-ի դեմքի ճանաչման վենդորային թեստի ժամանակ դասվել է ամենաարագ եւ ամենաճշգրիտ ալգորիթմների շարքում: Մեկ այլ արտադրանք է AVER-ի կոնֆերանսների համակարգը, որն ապահովում է անհավանական գլոբալ կապ եւ հաղորդակցման փորձառություն բոլոր հանդիպումների սենյակների համար:
Կներկայացվի նաեւ BriteMED-ի ստեղծած աշխարհի ամենափոքր էլեկտրասրտագրությունը, գյուղատնտեսության համար նախատեսված GEOSAT-ի անօդաչու թռչող սարքը եւ շատ այլ լուծումներ: