17:48 | 04.10.19 | Նորություններ | 6352

GIPHY-ի հիմնադիրը ելույթ կունենա Startup Grind Yerevan-ի շրջանակում

Հոկտեմբերի 7-ին Երեւանում տեղի կունենա Startup Grind Yerevan-ի հերթական հանդիպումը՝ WCIT 2019-ի շրջանակներում:

Միջոցառման խոսնակն է GIPHY-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ալեքս Չունգը։ Ալեքս Չունգը տեխնոլոգիաների ոլորտում հարուստ անցյալ ունի:

Հարթակում ավելի քան 500 միլիոն մարդ օրական 7 միլիարդ «GIF»- է ուղարկում միմյանց։ GIPHY-ում օգտատերերը ոչ միայն կարող են փնտրել իրենց նախընտրելի «GIF»-երն ու «sticker»-ները, այլ նաեւ հրապարակել, ինտեգրել զանազան նյութերին, միմյանց հետ «կիսվել» եւ ավելին։ GIPHY-ն հիմնադրելուց առաջ Ալեքս Չունգն աշխատել է Intel-ում եւ MTV-ում, իսկ 20 տարվա ընթացքում՝ տասնյակ ստարտափներում։

Startup Grind-ը ստեղծվել է 2010թ. Սիլիկոնյան հովտում եւ միավորում է աշխարհի ավելի քան 200 քաղաք, 98 երկիր եւ 1 մլն ձեռներեց: Մի քանի ամսվա ընթացքում այն ներկայություն է ապահովել 50-ից ավելի քաղաքներում: 2013-ից Startup Grind-ն աջակցություն է ստանում Google for Entrepreneurs նախագծից: