15:15 | 12.09.19 | Հոդվածներ | exclusive 288327

Ամենանորաձեւ IT գրասենյակները. DataArt Armenia

DataArt ընկերությունը ստեղծում, մշակում եւ զարգացնում է յուրահատուկ ծրագրային լուծումներ, որոնք օգնում են հաճախորդներին զարգացնել իրենց բիզնեսը տարբեր ոլորտներում:

22 տարի գործող DataArt-ը մասնաճյուղեր ունի ավելի քան 20 երկրում՝ այդ թվում՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Արգենտինայում եւ այլն։ Դրանց շարքին ամիսներ առաջ ավելացել է նաեւ Հայաստանի գրասենյակը, որը գործում է արդեն մի քանի ամիս եւ ունի 22 աշխատակից։

Ֆինանսների, առողջապահության, տուրիզմի, մեդիայի եւ ինտերնետ իրերի (IoT) ոլորտում ՏՏ լուծումներ առաջարկող ընկերության հայաստանյան գրասենյակի պաշտոնական բացումը սեպտեմբերի 12-ին է, իսկ մինչ այդ Itel.am-ի տեսախցիկը շրջել է DataArt Armenia-ի նորաձեւ գրասենյակում։

Վերելակներից դուրս գալուն պես աչքի առաջ «միս ու արյուն» է ստանում ընկերության՝ «մարդիկ՝ առաջին տեղում» կարգախոսը։


Սեղանի ֆուտբոլը հուշում է, որ այստեղ շատ են կարեւորում աշխատակիցների ազատ ժամանակը հետաքրքիր դարձնելը։


DataArt Armenia-ի գրասենյակի պատերը զարդարում են DataArt-ի IT թանգարանում պահվող ռետրո տեխնոսարքերի լուսանկարները։


DataArt-ի էկոհամակարգում սեփական պոտենցիալը բացահայտելու հնարավորությունը ընկերությունը շատ է կարեւորում։



«Օփեն սփեյս» գրասենյակը թույլ է տալիս ստեղծել միասնական աշխատանքային միջավայր։


Հաճախորդների եւ աշխատակիցների միջեւ փոխհարաբերությունները DataArt-ում հիմնված են հարգանքի վրա՝ անկախ նրանց տարբերություններից։


Իսկ ընդհանրություններ գտնելու լավագույն վայրերից են հրաշալի տեսարանով հանգստի գոտիները։


Այն գործընկերների համար, ովքեր երկար մեկ տեղում նստած աշխատել չեն սիրում, կա հատուկ սեղան, որը կարելի է հարմարեցնել ըստ մարդու հասակի ու աշխատել կանգնած։


Ճկունություն փորձարկումներում եւ ազատություն նոր գիտելիքներ ու փորձ ձեռք բերելու հնարավորություններում, փոփոխությունների նկատմամբ պատրաստակամություն։ Այս ամենը ընկերության կարեւոր հատկանիշներից են։


DataArt Armenia-ում բանակցությունների եւ քննարկումների համար երկու սենյակ ունեն՝ մեծ ու փոքր։


Քննարկումների սենյակները կահավորված են այնպես, որ մարդիկ կարողանան առանձնանալ եւ հնարավորինս արդյունավետ մարզել միտքը։


Ընկերության աշխատակիցներն ասում են, որ միմյանց վրա հույսը դնելու հնարավորությունն ու մարդկանց վստահելու պատրաստակամությունը DataArt-ում փոխհարաբերությունների հիմքն են։


DataArt-ում լիդերի դերն է ստեղծել միջավայր, որտեղ մարդիկ ինքնուրույն են որոշումներ կայացնում։


DataArt Armenia-ի տնօրեն Արսեն Բաղդասարյանի նվերը՝ «Էրեբունի» գորգը,  հայկականություն է հաղորդում գրասենյակի ամենասիրելի հատվածներից մեկին։


DataArt Armenia-ի խոհանոցը նույնպես հետաքրքիր լուծումներով է կահավորված։


Խոհանոցի հարեւանությամբ ծրագրավորման աշխարհում ամենասիրելի զբաղմունքներից մեկն է՝ Playstation-ը։ Գործընկերների մեծ մասը հենց այստեղ էլ սիրում է անցկացնել հանգստի ժամերը։


Մարի Թարյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի