16:39 | 06.09.19 | Նորություններ | 2445
20 երկրների բարձր տեխնոլոգիական ոլորտի պատասխանատու նախարարներ արդեն հաստատել են իրենց մասնակցությունը WCIT 2019 Yerevan նախարարական կլոր սեղանին:
Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Հոկտեմբերի 6-9-ին Երեւանում կայանալիք WCIT 2019-ին սպասվում է ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից։
Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո եւ աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքը։
Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։