14:18 | 06.09.19 | Նորություններ | 11115

Beeline-ը ներկայացրել է անսահմանափակ շարժական ինտերնետ ծառայություն

Beeline-ը հայտարարում է անսահմանափակ շարժական ինտերնետ ծառայության մեկնարկի մասին:

5900 դրամ բաժանորդավճարի դիմաց բջջային կապի բոլոր կանխավճարային փաթեթների օգտատերերը (բացառությամբ շարժական ինտերնետ սակագնային փաթեթների), կկարողանան ակտիվացնել «Անսահմանափակ ինտերնետ» ծառայությունը եւ օգտվել շարժական ինտերնետից՝ առանց որեւէ սահմանափակումների:

«Հայաստանում երկար ընդմիջումից հետո առաջին անգամ բաժանորդներին հասանելի է դարձել շարժական ինտերնետ առանց արագության կամ ծավալի սահմանափակումների։ Վերջերս Beeline-ը մեծ ներդրումներ է կատարել գերարագ շարժական ինտերնետ տեխնոլոգիաների զարգացման մեջ եւ կառուցել 3G եւ 4G ցանցեր Երեւանում ու մարզերում: Այս ներդրումների շնորհիվ մեր բաժանորդներն այժմ կարող են ձեռք բերել գերարագ ինտերնետ անսահմանափակ ծավալով»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Անսահմանափակ ինտերնետ ծառայությունը կարելի է ակտիվացնել մինչեւ 2019թ. նոյեմբերի 30-ը, հավաքելով *0500# USSD հրահանգը կամ «My Beeline Armenia» հավելվածի միջոցով:

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի եւ սպասարկման գրասենյակում։