12:41 | 04.09.19 | Նորություններ | 6837

WCIT 2019-ի օրակարգն արդեն հայտնի է

 WCIT 2019-ի կազմակերպիչները հրապարակել են համաշխարհային համաժողովի ամբողջական օրակարգը։

Երեւանում կայանալիք եռօրյա համաժողովի օրակարգը հասանելի է WCIT 2019-ի պաշտոնական կայքում։ Այն պարունակում է համաժողովի ձեւաչափի, պլենար քննարկումների, միջոցառումների մանրամասն նկարագրությունը։

«Համաժողովի օրակարգն էապես ձեւավորված է, այնուամենայնիվ, մենք լրացուցիչ հնարավորություններ ենք դիտարկում՝ այն հարստացնելու համապատասխան բովանդակությամբ։ Հետագա թարմացումներին տեղյակ լինելու համար անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ ստուգելնորություններիբանախոսների, օրակարգի բաժինները, որոնք անընդհատ թարմացվում են»,- նշել է WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովի Միջազգային կոմիտեի անդամ Արմեն Մորյանը։

Այս տարի WCIT ՏՏ համաշխարհային համաժողովը թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք եւ վտանգ»։ Համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի եւ բարեկեցության, ապահովության եւ անվտանգության, ժողովրդավարության եւ մարդասիրության վրա։

Երեւանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից։ WCIT 2019-ի եւ օրակարգի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.wcit2019.org:

WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երեւանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո եւ աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։