17:05 | 03.09.19 | Նորություններ | 9895

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ կլուծվի Ներքին Կարմիրաղբյուրի լուսավորության խնդիրը

Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղը հայտնվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ուշադրության կենտրոնում: Գյուղի «ինքնաշեն» լուսավորությունը շուտով կփոխարինվի LED համակարգով:

«Երբ ծրագիրն իրականացվի եւ գյուղը լուսավորվի մինչեւ գիշերվա 3-ը՝ հակառակորդը չի համարձակվի մտածել հետախուզության մասին: Մենք փորձել ենք խնդիրը լուծել, սակայն դա արել ենք մեր հնարավորության սահմաններում: Նման աջակցությունը շատ կարեւոր է մեզ համար: Գյուղացուն պետք են խաղաղություն, աշխատանք եւ ուշադրություն՝ անտեսված չզգալու համար»,- ասել է գյուղի վարչական ղեկավար Լեւոն Առաքելյանը:

Ընթացիկ տարում, Ներքին Կարմիրաղբյուրի արտաքին լուսավորության խնդիրը կլուծվի: 900 բնակիչ ունեցող գյուղն ունի ժողովրդագրական հուսադրող ցուցանիշ: Տեղի դպրոց է հաճախում 76 աշակերտ, իսկ մանկապարտեզ՝ 42 սան: