16:06 | 03.09.19 | Նորություններ | 9661
Հայաստանում Beeline-ը տեղեկացնում է «Մարզային 3500» եւ «Մարզային 5500» սակագնային փաթեթների միացման ակցիայի երկարաձգման մասին։
«Մարզային 3500» եւ «Մարզային 5500» փաթեթները ներառում են 10000 րոպե Beeline ցանցի ներսում, որը հնարավոր է օգտագործել միայն Երեւանից դուրս գտնվելիս, 1500 ՄԲ ինտերնետ, BeeTV բջջային հեռուստատեսություն եւ լրացուցիչ երկու հեռախոսահամար։ 18 ամսով բաժանորդագրվելու դեպքում օգտատերերը կստանան 4G մոդեմ եւ ամսական 50 կամ 70 ԳԲ շարժական ինտերնետ։ Բջջային ինտերնետի չօգտագործված ծավալը փոխանցվում է հաջորդ ամսվան։
«Հաշվի առնելով մեր հաճախորդների դրական կարծիքները նշված փաթեթների վերաբերյալ, մենք որոշել ենք երկարացնել փաթեթների ժամկետները։ Վստահ եմ, որ նշված առաջարկի շնորհիվ մեր պարզ, ժամանակակից ու հարմար ծառայություններն ավելի հասանելի կլինեն մեր հաճախորդներին մարզերում»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Առաջարկը գործում է մինչեւ 2019թ. հոկտեմբերի 31-ը։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի եւ սպասարկման գրասենյակում։