14:31 | 04.09.19 | Նորություններ | 11343
Երեւանի Էրեբունի վարչական շրջանում բացվել է նոր վաճառքի եւ սպասարկման գրասենյակ: Գրասենյակը գտնվում է Վ. Ավանեսովի փողոցի 8/1-2 հասցեում (Էրեբունի բժշկական կենտրոնի դիմաց) եւ բաց է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:00-ից 18:00-ն՝ առանց ընդմիջման:
Գրասենյակում հաճախորդները կարող են աջակցություն ստանալ ֆիքսված, բջջային եւ ինտերնետ ծառայությունների հետ կապված բոլոր հարցերի վերաբերյալ, ինչպես նաեւ ձեռք բերել սմարթֆոններ եւ այլ սարքավորումներ:
«Beeline-ը Հայաստանում հաճախորդների սպասարկման գրասենյակների քանակով առաջատարներից մեկն է: Մենք կանգ չենք առնում եւ նոր գրասենյակներ ենք բացում մայրաքաղաքում եւ մարզերում՝ ձգտելով ավելի մոտ լինել յուրաքանչյուր հաճախորդին: Վստահ եմ, որ Էրեբունիի բնակիչներին դուր կգա մեր նոր, պայծառ ու հարմարավետ գրասենյակը, որտեղ կարելի է դիմել մեր ծառայությունների հետ կապված յուրաքանչյուր հարցով»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Մեր բաժանորդների արձագանքների շնորհիվ մենք որոշեցինք մեկ այլ գրասենյակ բացել Էրեբունիում: Վարչական շրջանը մեծ է, եւ երկու իրարից տարանջատված գրասենյակները կդարձնեն մեր ծառայությունները եւ հաճախորդների սպասարկումն էլ ավելի հարմար եւ արագ»,- նշել է Հայաստանում Beeline-ի վաճառքի եւ սպասարկման գրասենյակների ղեկավար Կարեն Մկրտումյանը:
Հայաստանում գործում է Beeline-ի 78 վաճառքի եւ սպասարկման գրասենյակ, որից 28-ը գտնվում են Երեւանում: Գրասենյակի հասցեների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ www.beeline.am կայքում: