11:40 | 16.07.19 | Նորություններ | 2804
Telcell ընկերությունը ներդրել է QR տեխնոլոգիայի վրա հիմնված վճարային նոր՝ Scan & Pay ծառայությունը:
«Ժամանակակից նոր տեխնոլոգիան թույլ է տալիս կատարած գնումների համար վճարել անկանխիկ, հենց սմարթֆոնից՝ Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի միջոցով: Անհրաժեշտ է միայն վճարման կետում տեղադրված սկաներով սկանավորել էլ. դրամապանակի QR կոդը եւ հաստատել վճարումը:
Telcell-ի էլեկտրոնային դրամապանակի Scan & Pay գործիքն արդեն հասանելի է «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցում: Այսուհետ Telcell-ը թե՛ ապահովում է գնումների համար ամենապարզ, արագ ու հարմար եղանակ, թե՛ հնարավորություն ընձեռում՝ SAS կուտակային քարտը կցել Telcell Wallet-ին եւ էլեկտրոնային դրամապանակով վճարելիս միավորներ կուտակել քարտին, հետեւել հաշվեկշռին, նաեւ վճարել SAS քարտից, առցանց ստեղծել SAS քարտ ու «կիսվել» քարտով՝ հեռախոսի կոնտակտների միջոցով»,- ասված է հաղորդագրությունում:
«Անկանխիկ վճարման Scan & Pay նոր գործիքի ներդրումը մեր 12-ամյա գործունեության հիմնանպատակի իրագործման շարունակությունն է: Մեր թիմի նպատակն է զարգացնել վճարային շուկան՝ հաճախորդներին հնարավորություն տալով օգտվել ամենաարդիական, հարմարավետ եւ ապահով վճարային գործիքներից: Շուկայի իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ մեր հայրենակիցները պատրաստ են վճարման նորարարական մեթոդների: Մարդկանց գրավում են նոր տեխնոլոգիաների հարմարավետությունը, հուսալիությունն ու անվտանգությունը: Scan & Pay-ն անկանխիկ վճարման ամենաարագ ու հարմար եղանակներից է»,- ասել է Telcell ընկերության գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը:
Ընկերությունում ընդգծել են, որ Scan & Pay անկանխիկ վճարման համակարգը հարմար է նաեւ վճարումն ընդունողի համար (խանութ, սրճարան, ռեստորան եւ այլ ծառայություններ մատուցող ընկերություններ), քանի որ այն ներդրվում է ընդհանուր հաշվապահական համակարգում: