Հակոբ Արշակյանը
14:33 | 03.06.19 | Նորություններ | 3415
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հակոբ Արշակյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար:
Մինչ այս Հակոբ Արշակյանը զբաղեցնում էր տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնը:
Ծնվել է 1985թ. ապրիլի 16-ին:
2005-2009 թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոմփյութերային համակարգեր եւ ինֆորմատիկա բաժնի բակալավրիատում, 2009- 2011 թթ.՝ նույն բաժնի մագիստրատուրայում:
2008-2012 թթ. եղել է «ՀԻՄԱ» նախաձեռնության համահիմնադիր անդամ, 2012-ից՝ «ՀԻՄԱ» հասարակական կազմակերպության նախագահ:
2010-2012 թթ. National Instruments ընկերությունում եղել է համակարգերի ինժեներ (Systems Engineer):
2012-2017 թթ. եղել է National Instruments ընկերության «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային ղեկավար, 2018թ. հունվար-մայիսին՝ «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն:
2015-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր վարչության անդամ է:
Ամուսնացած է, ունի երկու դուստր: