11:27 | 03.06.19 | Նորություններ | 2631

ՏՏ-ում մասնագիտացած զորակոչիկների մրցույթն ընդունում է հայտեր

ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների եւ բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ:

ՊՆ-ում նշել են, որ մրցույթին կարող են մասնակցել 2019թ. ամառային զորակոչի ժամանակ զորակոչի ենթակա զորակոչիկները՝ հետեւյալ մասնագիտություններով. ծրագրավորում, ցանցային/համակարգային ադմինիստրացիա, կիբեռանվտանգություն:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչեւ հունիսի 23-ը կարող են գրանցվել atmk.mil.am կայքում:

Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ atmk@mil.am, հեռախոս՝ +374 10 294416: