ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ընթացքում Սիլիկոնյան հովտում հանդիպել է Draper & Associates վենչուրային ընկերության եւ Draper University համալսարանի ղեկավար Թիմ Դրեփերին:
Հանդիպմանը ներկա էր նաեւ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը:
Ներկայում համալսարանում ուսանում են 77 երկրներից ժամանած ուսանողներ, որտեղ 3-6 ամիսների ընթացքում ստանում են ձեռներեցության եւ բիզնեսի զարգացման դասընթացներ:
11:31 | 20.02.18 |
Թիմ Դրեյփերը ներդրում է կատարել SmartGateVC-ում
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում «Hero City at Draper University» մասնաճյուղի բացման հնարավորությունները:
Հակոբ Արշակյանը Թիմ Դրեյփերին ներկայացրել է հեղափոխությունից հետո ՀՀ կառավարության կողմից իրականացրած լայնամասշտաբ բարեփոխումները տնտեսության, գործարար միջավայրի բարելավման, ժողովրդավարության ամրապնդման ոլորտներում:
Նախարարը Դրեյփերին հանձնել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերը՝ մասնակցելու հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT- 2019):
Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստան այցելությունը թույլ կտա Թիմ Դրեյփերին ծանոթանալ Հայաստանի ներդրումային հնարավորություններին, գիտական եւ տեխնոլոգիական ներուժին: