15:03 | 31.05.19 | Նորություններ | 9102
Ավանդաբար ամսվա վերջին ուրբաթ օրը Beeline-ում անցկացվում է «Երեխաների օր»։
Այս ուրբաթն ընկերությունը նվիրեց Երեխաների պաշտպանության օրվան եւ աշխատակիցների երեխաների համար կազմակերպեց մեծ տոն ՝ հետաքրքիր եւ զվարճալի միջոցառումներով։
Մասնավորապես, երեխաների համար կազմակերպվել էին քիմիական շոու, էլեկտրական «Տեսլա» շոու, ինչպես նաեւ շոու Վան Դե Գրաաֆի գեներատորի օգտագործմամբ։ Բացի այդ փոքրիկների համար գործում էին դեմքի նկարչության եւ քաղցրավենիքի տաղավարները։
«Ամեն ամսվա ուրբաթ օրը մեր աշխատակիցների երեխաները մեզ հյուր են գալիս, եւ յուրաքանչյուր նման ուրբաթ վերածվում է փոքր տոնի։ Երեխաների պաշտպանության օրվան ընդառաջ մենք որոշեցինք այդ տոնն ավելի մեծ դարձնել եւ մեր փոքրիկ հյուրերի համար բազմաթիվ զվարճալի եւ կրթական միջոցառումներ պատրաստեցինք։ Փոքրիկների երջանիկ դեմքերից կարելի է տեսնել, որ այսօրվա՝ մայրիկի կամ հայրիկի աշխատավայր այցելությունը նրանք դեռ երկար կհիշեն»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Հայաստանում Beeline-ի մարդկային ռեսուրսների կառավարման եւ կազմակերպական զարգացման տնօրենի ժ/պ Աշխեն Պողոսյանն էլ մատնանշեց տոնի նորարարական տարրը։
«Մեր երեխաների համար այսօրվա միջոցառումը ժամանակակից աշխարհի ոգուն համապատասխան է՝ առաջարկել ենք երեխաներին ուրախ եւ տոնական միջավայրում փորձեր անել ու տեսնել սովորական իրերը նորարար կատարմամբ։ Ոգեւորված են ոչ միայն փոքրիկները, այլեւ նրանց ծնողները, իսկ դա նշանակում է, որ տոնը ստացված է։ Վստահ եմ, որ երեխաները տուն կվերադառնան փայլող աչքերով եւ նոր բաներ սովորելու եւ բացահայտելու ցանկությամբ»։
Միջոցառմանը մասնակցել է ընկերության աշխատակիցների ավելի քան 300 երեխա։