13:56 | 31.05.19 | Նորություններ | 2389

Գյումրիում կայանալիք տեխնո մրցույթն ընդունում է հայտեր

Ծրագրավորման կամ տեխնիկական ֆակուլտետների ուսանողներին, ինչպես նաեւ սկսնակ ծրագրավորողները կարող են մասնակցել Գյումրիում կայանալիք Սիներջի Գյումրի Տեխնո Բեթլին:

Մրցույթը կկայանա հունիսի 10-ին՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում:

Գրանցվել կարելի է այստեղ՝ մինչեւ հունիսի 5-ը:

Մասնակցության համար անհրաժեշտ գիտելիքներն են՝ ալգորիթմներ, տվյալների կառուցվածք (data structures), ծրագրավորման որեւէ լեզվի իմացություն։

Կազմակերպիչներն են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը եւ Սիներջի ընկերությունը: