12:08 | 11.04.19 | Armenia Startup Academy-ի շրջանավարտները | exclusive 25726

Armenia Startup Academy-ի շրջանավարտները. Petto

Itel.am-ն առանձին շարքով ներկայացնում է Armenia Startup Academy-ի աքսելերացիոն երրորդ շրջանի շրջանավարտ ստարտափներին:

Petto ստարտափը ստեղծել է սարք, որը թույլ է տալիս արհեստական բանականության միջոցով կապ ստեղծել մարդու եւ իր բույսի միջեւ՝ մոբայլ հավելվածի միջոցով հնարավոր դարձնելով միմյանց հաղորդագրություններ գրելը:

Ստարտափի հիմնադիրներն են Աշոտ Գասպարյանը, Մհեր Սարգսյանը, Տիգրան Հովսեփյանը, Սարգիս Անտոնյանը։

Itel.am-ի հետ զրույցում Աշոտ Գասպարյանը պատմել է, որ ստարտափի առանձնահատկությունը մարդկային հաղորդակցության ինտերֆեյսն է եւ արհեստական բանականության լուծման առկայությունը։

photo © Armenia Startup Academy

Ստարտափի թիրախում են 18-40 տարեկան մարդիկ:

Petto-ն պարունակում է սենսորներ, որոնք թույլ են տալիս իմանալ տարածքի ջերմաստիճանը, հողի խոնավությունը, արեւի ճառագայթների քանակը։ Սարքի մարտկոցն աշխատում է արեւային էներգիայով։

Աշոտ Գասպարյանի խոսքով, Armenia Startup Academy-ի աքսելերացիոն ծրագրին մասնակցությունը ստարտափին սովորեցրել է ճիշտ եւ թիրախային ներկայանալ սահմանափակ ժամանակում, նոր կապեր հաստատել, ինչպես նաեւ հայտնի ստարտափների հիմնադիրների հետ հետաքրքիր քննարկումներ ծավալել:

Առաջիկա մեկ տարում Petto-ն պլանավորում է ավարտել նախատիպային մոդելը, գտնել ֆինանսավորում եւ սկսել վաճառքները: