11:49 | 10.04.19 | Armenia Startup Academy-ի շրջանավարտները | exclusive 23536

    Armenia Startup Academy-ի շրջանավարտները. Risksensor

    Itel.am-ն առանձին շարքով ներկայացնում է Armenia Startup Academy-ի աքսելերացիոն երրորդ շրջանի շրջանավարտ ստարտափներին:

    Risksensor-ը ներդրումների կառավարման գործիքակազմ է, որի թիրախում մինչեւ $50 հազ. կապիտալ կառավարող մանրածախ ներդրողներն են:

    9 հոգուց բաղկացած թիմը ստեղծել է պրոդուկտ, որն առանձնանում է նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ եւ շուկայի թիրախավորմամբ։

    Risksensor-ի նախագծերի մենեջեր Աննա Գալստյանի խոսքով, Armenia Startup Academy-ի աքսելերացիոն ծրագրին մասնակցությունը ստրատափին տվել է այլ հիմնադիրների եւ նրանց անհանգստացնող խնդիրներին առնչվելու հնարավորություն, ինչպես նաեւ գիտելիքների հասանելիություն։

    Առաջիկա մեկ տարում թիմը նախատեսում է ունենալ շուրջ 1000 օգտատեր:

    Հիշեցնենք, որ Risksensor-ը (նախկինում`Financial Tech) 2017թ. ԵՄ Գիտական եւ տեխնոլոգիական ձեռներեցության դրամաշնորհային ծրագրի (EU4Business STEP) հաղթողներից է