12:06 | 01.04.19 | Հոդվածներ | exclusive 35651

EPIC-ի ստարտափները՝ լիբանանյան այցի մասին

Շուրջ 1 ամիս առաջ Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի (EPIC) ռեզիդենտ 6 ստարտափների ներկայացուցիչներն այցելեցին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ:

Tamar Capital-ի հովանավորությամբ RendChain, CowNET, Evi, Creatr, FinAssist, Edwise ստարտափները հանդիպումներ ունեցան Բեյրութի թվային թաղամասում (Beirut’s Digital District), Բեյրութի ամերիկյան համալսարանում, հանդիպեցին հաջողակ ձեռներեցների եւ ստարտափների:

Itel.am-ի հետ զրույցում Երեւան վերադարձած ստարտափները պատմել են տպավորությունների մասին:

Աննման Կանցյան - Edwise

Բեյրութ կատարած ճանապարհորդության ընթացքում հնարավորություն ունեցանք այցելել երկրի զարգացման համար ռազմավարական նշանակություն ունեցող հաստատություններ: Ամենատպավորիչն այցելությունն էր Beirut Digital District, որն օգնեց համեմատականներ անցկացնել Հայաստանի եւ Լիբանանի ստարտափ էկոհամակարգերի միջեւ:

photo © EPIC


Մարգարիտա Մուրադյան - CowNet

Բեյրութը բավական հետաքրքիր քաղաք է, որտեղ զարգանալու հնարավորությունները շատ են։ Արտերկրում ուսում ստացած եւ վերադարձած ուսանողների շնորհիվ երկրում բիզնես էկոհամակարգն ավելի վաղ է սկսել զարգանալ:
Մեր թիմը արդեն իսկ սկսել է կապ հաստատել Լիբանանում գտնվող ներդրողների հետ, որոնք պատրաստ են աջակցել հայկական ստարտափներին եւ ներդրումներ կատարել:

Դավիթ Միքայելյան - FinAssist

Բեյրութում կարողացանք նոր գիտելիքներ եւ կապեր ձեռք բերել: Այս այցելությունը մեզ կօգնի ոչ միայն ավելի զարգացնել մեր գաղափարները, այլ նաեւ հզորացնել երկիրը: Ցանկալի կլիներ Հայաստանի էկոհամակարգում ունենալ Beirut Digital District-ի նման կառույց, որը կնպաստեր երկրում ստարտափների զարգացմանն ու առաջխաղացմանը:

photo © EPIC


Բեյրութում ունեցած հանդիպումների ընթացքում պարզ դարձավ, որ այնտեղ հիմնականում բոլորը հետաքրքրված են Հայաստանով, ցանկություն ունեն այստեղ իրենց ներկայացուցչությունն ունենալ։ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն էլ ավելի մեծ թափ են հաղորդել արտերկրից ներդրումերին:

Նարինե Դանեղյան