15:53 | 06.03.19 | Նորություններ | 10227

Ալավերդիում բացվել է Beeline-ի վաճառքի եւ սպասարկման նոր գրասենյակ

Ալավերդիում Beeline-ի վաճառքի եւ սպասարկման գրասենյակը վերաբացվել է նոր հասցեում՝ Թումանյան 49/5-1։

Գրասենյակը բաց է աշխատանքային օրերին ժամը 09։00-ից մինչեւ 18։00-ը՝ առանց ընդմիջումների։

«Մեզ համար շատ կարեւոր է, որ մեր պարզ եւ հարմար ծառայություններից օգտվելը լինի ոչ միայն շահավետ, այլեւ հաճելի։ Ուրախ ենք, որ Ալավերդիում մեր հաճախորդներն արդեն կարող են այցելել նոր, գեղեցիկ եւ ժամանակակից գրասենյակ։ Վստահ եմ, որ մեր աշխատակիցները նույնպես ավելի մեծ հաճույքով եւ ոգեւորությամբ կկատարեն իրենց աշխատանքն այստեղ։ Ալավերդի քաղաքի բնակիչներին սիրով սպասում ենք այս նոր գրասենյակում»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Ներկայում Հայաստանի տարածքում գործում է 77 սեփական եւ դիլերական վաճառքի եւ սպասարկման գրասենյակ: Beeline-ի վաճառքի եւ սպասարկման գրասենյակների հասցեների, ինչպես նաեւ աշխատանքային ժամերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալկայքում:

Խուդյակով 2 հասցեում գտնվող Beeline-ի վաճառքի եւ սպասարկման գրասենյակը այլեւս չի գործում։