10:49 | 06.03.19 | Նորություններ | 2311

«Կասպերսկի»-ն մոբայլ օպերացիոն համակարգ է մշակում

«Կասպերսկի Լաբորատորիա»-ն մշակում է մոբայլ օպերացիոն համակարգ, որը կգործարկի այս տարվա ընթացքում:

RNS-ի փոխանցմամբ, մոբայլ օպերացիոն համակարգը ներկայում թեստավորման փուլում է: Դրա հիմքում ընկած է 2016թ.-ից գործող KasperskyOS համակարգը:

Նշվում է, որ «Կասպերսկի Լաբորատորիա»-ն նաեւ պլանավորում է համագործակցություն ծրագրային ապահովմամբ եւ սարքերի արտադրությամբ զբաղվող ռուսական ընկերությունների հետ:

Ընկերության նպատակն է հասնել նրան, որ ապագայում նոր համակարգը կիրառվի ռուսական ընկերությունների եւ պետական կառույցների կողմից: