Ալեքսիս Օհանյանը եւ Սթեն Շին
12:17 | 06.03.19 | Նորություններ | 9904
Reddit սոցիալական լրատվական կայքի համահիմնադիր, Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը եւ Acer-ի հիմնադիր ու նախագահ Սթեն Շին հաստատել են, որ կմասնակցեն հոկտեմբերի 6-9-ը Երեւանում կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովին:
Այս մասին հայտնել են ՀՀ կառավորությունից:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն օրեր առաջ նշել էր, որ համաժողովին հրավիրված են մասնակցելու հանրային եւ մասնավոր ոլորտի ավելի քան 2000 գործիչներ՝ շուրջ 60 երկրից:
Փետրվարին էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ միջազգային գործընկերների հետ հանդիպումներում, այդ թվում՝ Դավոսում, մի շարք հեղինակավոր կազմակերպությունների ղեկավարների անձամբ է հրավիրել մասնակցելու կոնգրեսին:
WCIT 2019-ի խորագիրն է «Ապակենտրոնացման ուժը»: Համաժողովի թեմաներն են լինելու արհեստական բանականությունը, կիբեռանվտանգությունը, թվային ապակենտրոնացումը, ազգային թվային օրակարգերը, խելացի քաղաքները եւ այլն: