15:21 | 07.02.19 | Նորություններ | 1678

Skype-ը նոր գործառույթ է ներկայացրել

Skype-ը ներկայացրել է նոր գործառույթ, որը թույլ կտա վիդեոզանգի ժամանակ «լղոզել» (blur) ֆոնը:

Ընկերությունում նշել են, որ Blur էֆեկտը հնարավոր է միացնել վիդեոզանգի ընթացքում:


Գործառույթը հասանելի է հավելվածի թարմացված Desktop տարբերակում: Առաջիկայում այն կներառվի նաեւ Skype-ի վեբ եւ մոբայլ տարբերակներում:

Նոր գործառույթի մշակման համար Skype-ն օգտագործել է արհեստական բանականության լուծում, որը տեսազանգի ընթացքում կարողանում է նշմարել եւ տեղայնացնել մարդուն: