Yandex ընկերությունը որոշել է սերիալների արտադրություն սկսել:
Ведомости-ի տեղեկություններով, 2018թ. վերջից Yandex-ի ներկայացուցիչները տարբեր պրոդյուսերների հետ քննարկում են նման հնարավորությունը:
Պարբերականի փոխանցմամբ, այս տարվա ընթացքում ընկերությունը 8-10 սերիալի արտադրություն կսկսի, իսկ 2020թ. սկզբին կմեկնարկի դրանց մի մասը ցուցադրությունը:
Yandex-ում հաստատել են, որ մտադիր են կինոարտադրության ոլորտ մտնել, սակայն հրաժարվել են մանրամասներ հաղորդել:
Ըստ տեղեկությունների, ընկերությունը պլանավորում է սերիալներ նկարահանել՝ սեփական օնլայն կինոթատրոնում ցուցադրելու եւ վճարովի բաժանորդների թվի ավելացման նպատակով:
Հիշեցնենք, որ ընկերությունը սեփական օնլայն կինոթատրոնը գործարկեց 2018թ., որտեղ կարելի է դիտել ֆիլմեր եւ սերիալներ՝ գովազդի կամ բաժանորդագրության դիմաց: