15:38 | 06.02.19 | Նորություններ | 1907

Խմբակային զանգերի հնարավորություն՝ Viber-ի թարմացված տարբերակում

Viber-ն առաջիկայում կներկայացնի իր թարմացված տարբերակը՝ Viber 10-ը, որտեղ առկա են երկու նոր գործառույթներ:

Առաջինը խմբակային զանգն է: Դրան կարող է մասնակցել մինչեւ 5 օգտատեր՝ միաժամանակ: Ներկայում հասանելի են միայն խմբակային աուդիոզանգերը, սակայն ընկերությունում խոստացել են առաջիկայում նաեւ խմբակային վիդեոզանգերի հնարավորություն ներկայացնել:

Մյուս նորույթը թաքցրած հեռախոսահամարներով չատի հնարավորությունն է:
Օգտատերերը կկարողանան միմյանց հետ հաղորդակցվել՝ առանց զրուցակցին ցույց տալու սեփական հեռախոսահամարը: Դա անելու համար բավարար կլինի իմանալ Viber-ում տվյալ օգտատիրոջ անունը: